ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի պաշտպանության նախարարը` հույն գործընկերոջը. «Պետք է խուսափել սադրիչ հայտարարություններից»

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիպրոսյան ճգնաժամի շուրջ հանդիպում է ունեցել հույն գործընկերոջ` Էվանգելոս Ապոստոլակիսի հետ:

Նշենք, որ Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի և նավթի հորատման աշխատանքներ է իրականացնում, ինչը քննադատության է ենթարկվում Հունաստանի իշխանությունների կողմից:

Թուրք նախարարն այս կապակցությամբ ասել է. «Խնդիրները պետք է լուծել բարիդրացիական հարաբերությունների շրջանակում և խուսափել սադրիչ հայտարարություններից և վարք դրևորելուց»:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի:

Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close