ՆորություններՍպորտ

Զե Ռոբերտո․ Եթե Նեյմարը ինչ-որ բան չփոխի իր գլխում, չի խաղա անգամ մինչև 30 տարեկանը

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զե Ռոբերտոն կարծիք է հայտնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ապագայի վերաբերյալ։

«Այո՛, դա ճիշտ է։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն ես վստահ չեմ, որ «Բարսելոնայում» ցանկանում են նրա վերադարձը։ Միգուցե վնասվածքները որոշ չափով խանգարում են նրան առաջատարի դեր ստանձնել թիմերում, սակայն նա գլխում 100 տոկոսով կենտրոնացած չէ ֆուտբոլի վրա։ Նեյմարը պետք է ինչ-որ բան փոխի իր գլխում, հակառակ դեպքում նա չի խաղա անգամ մինչև 30 տարեկանը։

Կարելի է նրան Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն հարթության վրա դնե՞լ։ Փողն ու փառքը միշտ տեղ ունեն ֆուտբոլում։ Նայե՛ք Մեսսիին և Ռոնալդուին․ նրանք բոլորովին այլ կյանքով են ապրում»,-Զե Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Süddeutsche Zeitung-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին երջանիկ չէ ՊՍԺ-ում և ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։

armsport.am

Ավելին
Back to top button