ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Այստեղ, իմ տպավորությամբ, ազդեցության ոլորտների խնդիր է». «Իմ քայլ»-ում հնարավոր տարաձայնությունների մասին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հնարավոր տարաձայնություններին, ընդգծեց. «Բնական է, որ ցանկացած քաղաքական ուժի մեջ, հատկապես այնպիսի ուժի, որը երկար ժամանակվա քաղաքական փորձ չունի, չի անցել փորձությունների միջով և հավաքված են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոշակի տարաձայնություններ պիտի լինեին»:

Քաղաքագետի խոսքերով՝ վաղուց էր կանախատեսել, որ այդ ուժը միասնական չի լինի, պիտի բաժանվի. «Հեղափոխական ուժը միասնական է, քանի դեռ կա ընդհանուր թշնամի և իշխանության գալու խնդիր, գալուց հետո, բնականաբար, մոտեցումներն ամեն մի հերթական քայլի նկատմամբ տարբեր են լինում, դրա պատճառով էլ լինում են տարաձայնություններ»:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ խմբավորումների մասին հայտարարություններին, նշեց, որ  կուսակցության ներսում խմբավորումները միանգամայն հնարավոր են, այստեղ կարող են լինել և գաղափարական տարձայնություններ և անձնական շահեր. «Անգամ նրանք, ովքեր այսօր ստացել են պաշտոններ, ինչի մասին մի տարի առաջ չէին կարող երազել, վստահ եմ՝ նրանք էլ իրենց դժգոհությունն ունեն՝ նայելով մեկ ուրիշին, ով, իրենց կարծիքով, ավելի քիչ արժանիք ունի»:

Խոսելով Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև ծավալված բանավեճի մասին, քաղաքագետը նշեց. «Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անձնական ազդեցությունների հարց է, քան գաղափարական տարաձայնությունների հարց»:

Ավելին
Back to top button
Close