Նորություններ

Կողմերը կարևորել են Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև կնքված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Առանձնակի նշվեցին զբոսաշրջության, առևտրի ոլորտները, կարևորվեց փորձագիտական ու գործարար շրջանակների միջև կապերի հաստատումն ու խորացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում հայկական համայնքի ունեցած պատմական դերին:

Back to top button