ՄիջազգայինՆորություններ

Խոշոր հրդեհ՝ ադրբեջանական SOCAR-ին պատկանող տանկերներից մեկում

Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի  Ալիաղա շրջանի նավահանգստում կայանած  տանկերներից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Նավը պատկանում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությանը և տեղափոխում էր հեղուկ գազ։

Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 16 հոգի՝ վիրավորվել։ Տուժածներն Իտալիայի և Ռումինիայի քաղաքացիներ են։ Իսկ զոհվածը եղել է Իտալիայի քաղաքացի։

Թե որն է եղել պայթյունի պատճառն, առայժմ չկա հստակ տեղեկատվություն:

ermenihaber.am

Back to top button