ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հայրը խզեց որդու հետ բոլոր կապերը՝ իմանալով, թե ում հետ է նա ցանկանում ամուսնանալ

Դանիայի բնակչուհի Ամալյա Ջենինգսը միշտ էլ հաստլիկ երեխա է եղել: Ծնողները նրան միշտ տանում էին բժիշկների մոտ՝ պարզելու աղջկա գիրության պատճառները: Աղջիկը մեծացավ՝ իր կազմվածքի հետ միասին: Ամալյան հաճախ ծաղրուծանակի էր ենթարկվում իր համադասարանցիների կողմից եւ մշտապես սթրեսների էր ենթարկվում: Նա ժամերով տնից դուրս չէր գալիս, խաղում էր համակարգչային խաղեր, եւ մի անգամ օնլայն խաղի ժամանակ ծանոթանում է իր ապագա ամուսնու հետ, ով Մեծ Բրիտանիայից էր:

Զույգը շփվում էր օնլայն ռեժիմով, եւ 1 տարվա նամակագրությունից հետո նրանք որոշեցին հանդիպել: Շոնը խոստովանեց, որ իրեն դուր են գալիս գիրուկ աղջիկները: Զույգը մշտական քննարկումների, չարախոսությունների թիրախում էր: Շոնը խոստովանեց, որ այդ մարդկանց թվում էր նաեւ իր հայրը: Վերջինս բոլոր կապերը խզեց որդու հետ, հավանություն չէր տալիս Շոնի եւ Ամալյայի ամուսնության որոշմանը:

Այսօր ամուսնական զույգն ապրում է երջանիկ կյանքով: Ամուսնու սերն օգնեց Ամալյային ընդունել եւ սիրել նաեւ ինքն իրեն: Վերջինս մտածում է, որ ապագայում միգուցե որոշի նիհարել, բայց այժմ չի պատրաստվում դա անել՝ ի հեճուկս հասարակության:

 

 

Ավելին
Back to top button