ՄիջազգայինՆորություններ

Թեհրանը սպառնում է. ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կոչնչացնի Իսրայելը կես ժամվա ընթացքում

Ամերիկա-իրանյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է ժամ առ ժամ: Հնարավոր հարձակման դեպքում իրանյան զինուժն ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն առայժմ չունի, այդ պատճառով, ինչպես խոստանում են Թեհրանում, նման հարձակման հետեւանք կարող է լինել երկրի երեսից Իսրայել պետության վերացումը կես ժամվա ընթացքում:

Նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Մոջաբ Զոնուրը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Զոնուրի խոսքերով՝ իր երկիրը «տպավորիչ ռազմական ներուժ» ունի: «Այնպիսի ներուժ ունենք, որ Թրամփի խորհրդականները հստակ գիտակցում են, որ Իրանի վրա հարձակումը կհանգեցնի ամերիկացիների պարտությանը: Սակայն, եթե ամերիկացիները որոշեն հարձակում գործել, ապա մոտակա թիրախ կդառնա ոչ թե ԱՄՆ-ը, այլ Իսրայելը, որը կոչնչացվի կես ժամվա ընթացքում»,-նախազգուշացրել է իրանցի խորհրդարանականը:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Թեհրանին՝ նշելով, որ երկու երկրների միջև առճակատման դեպքում Իրանը կդադարի գոյություն ունենալ:

«Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, դա կլինի իր պաշտոնական վերջը։ Այսուհետ երբեք մի սպառնացեք Միացյալ Նահանգներին»,- գրել էր Թրամփը Twitter-ում:

 

Ավելին
Back to top button
Close