Նորություններ

Երեւանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հուլիսի 1-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (բանալին ներսից փականի մեջ է).  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վ.Ա.-ի (ծնված 1966 թ.) դին:

 

Ավելին
Back to top button