ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Գաղտնի շղարշով է ամեն ինչ կատարվում, ինչն օբյեկտիվ կասկածներ է առաջացնում»

Նախորդ շաբաթ արդարադատության նորանշանակ նախարարը վերահաստատեց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանդիսանալու է որպես թալանածը հետ բերելու գործիք, ուղարկվել է միջազգային փորձաքննության: Օրենքի նախագծին ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադարձավ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Այս օրենքն այն հիմնաքարային ակտերից է, որը նաև հեղափոխական շարժի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ սա անցումային արդարադատության հետ կապ  չունեցող իրավական ակտ է»,- նշեց պատգամավորը: Պատգամավորի խոսքերով՝ լավ կլիներ, որ մինչև միջազգային փորձաքննության ուղարկելն ավելի լայն քննարկում կազմակերպվեր Հայաստանում, այդ թվում նաև քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև խորհրդարանում ներկայացված   քաղաքական ուժերի հետ, ովքեր իրենց դիտարկումները կներկայացնեին, և ավելի  հարստացված փաստաթուղթ կլիներ:

«Մենք բոլորս էլ մտավախություն ունենք, որ նման գործիքներն օգտագործելով՝ հնարավոր են նաև առանձին դեպքեր, երբ մարդու իրավունքների անհարկի միջամտություն տեղի ունենա և սահմանափակումներ, որոնք որ հակառակ լինեն մեր սահմանադրությանը և միջազգային իրավական այն փաստաթղթերին, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից: Գաղտնի շղարշով է ամեն ինչ կատարվում, ինչը օբյեկտիվ կասկածներ է առաջացնում, որ հնարավոր է այնտեղ լինեն դրույթներ, որոնք չբխեն  մեր իրավական պետություն կառուցելու տրամաբանությունից»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ավելին
Back to top button
Close