ՄիջազգայինՆորություններ

Քաբուլում պայթյունի եւ հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 65-ը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 40 մարդ, եւս 65-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է svoboda.org-ը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, որոնք շարունակում են Քաթարում բանակցություններ վարել Աֆղանստանի իշխանությունների հետ:

Քաղաքի կենտրոնում գործի է դրվել մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը, ինչից հետո զինված անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել Քաբուլի դիվանագիտական թաղամասում, որտեղ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվում:

Որոշ տեղեկություններով՝ զոհերի մեջ կան զինվորականներ: Թալիբան շարժման ներկայացուցչի խոսքերով՝ հարձակման թիրախում է եղել նաեւ ՊՆ շենքը:

 

 Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button