ՆորություններՔո ձայնը

«Հակառակ դեպքում նախկինները միշտ ներկա կգտնվեն քաղաքական կյանքում, որովհետև նրանք ձեր գլխում են»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով.

«Երկու բուդդիստ միաբան, մեկը երիտասարդ, մյուսը՝ փորձառու, ճանապարհ են գնում։

Հասնելով գետը, տեսնում են մի գեղեցիկ աղջկա, ով չի կարողանում անցնել գետը, առանց թրջելու թանկարժեք հագուստը։

Փարձառու միաբանը գրկում է աղջկան ու օգնում գետը անցնել։

Ողջ ճանապարհին միաբանները լուռ քայլում են։ Երբ հասնում են մենաստան, վրդովված երիտասարդ միաբանը բացականչում է․

— ինչու գրկեցիր աղջկան, չէ որ դա մեզ արգելված է։

Փորձառու միաբանը պատասխանում է․

-ես գրկեցի աղջկան ու նրան թողեցի գետի մյուս ափին, իսկ դու դա չես կարողանում մոռանալ, որովհետև մինչև հիմա նա քո գրկում է։

Երիտհեղափոխականները մինչև հիմա պայքարում են նախկինների դեմ, որովհետև մտածում են իրենց գրկում հայտնված իշխանության մասին և վախենում են, որ իրենց ձեռքից նախկինները դա ետ կվերցնեն։

Իշխանությունը նպատակ չէ, այլ միջոց է։

Կենտրոնացեք ձեր անելիքի վրա և մոռացեք նախկիններին, այդ դեպքում ոչ ոք նրանց չի հիշի։ Հակառակ դեպքում նախկինները միշտ ներկա կգտնվեն քաղաքական կյանքում, որովհետև նրանք ձեր գլխում են՝ դուք ընդամենը գայթակղված եք, ձեզ իշխանության կիրքն է տիրում։ Այդ դեպքում ձեր ձախողումներից հետո նրանք են լինելու միակ այլընտրանքը»։

 

Ավելին
Back to top button