ՆորություններՍպորտ

11 մեդալ` 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալային փայլը Եվրոպական խաղերում

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ:

Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:

Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`

Տիգրան Կիրակոսյանը (սամբո),

Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ),

Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ),

Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ),

Արթուր Դավթյանը (մարմնամարզություն),

արծաթե մեդալ`

Կարապետ Չալյանը (ըմբշամարտ),

Վահագն Դավթյանը (մարմնամարզություն),

Դավիթ Գրիգորյանը (սամբո)

բրոնզե մեդալ`

Արսեն Ղազարյանը (սամբո),

Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ),

Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

Փակման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն:

Back to top button