Նորություններ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է

Երեկ, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button