ՆորություններՍպորտ

Մինսկ-2019. փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը ոսկե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին` Մինսկի «Դինամո» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով եւ նվաճեց 11 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե:

Ավելին
Back to top button
Close