ՆորություններՍպորտ

Աղբյուր. Նեյմարն ու Բարտոմեուն բանավոր համաձայնություն ունեն Բարսելոնա վերադարձի շուրջ

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Բանակցություններն արագ են ընթանում և, ըստ Diario Sport-ի տեղեկությունների, կատալոնացիներին մնացել է կողմնորոշվել վճարման տարբերակի և այն ֆուտբոլիստների հարցում, որոնք կարող են ներառվել գործարքին:

ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին, քանի որ չի ցանկանում պահել հեռանալու ցանկություն ունեցող խաղացողի:

Ինչպես նշում է աղբյուրը՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուի և Նեյմարի միջև բանավոր համաձայնություն կա կատալոնական ակումբ վերադառնալու շուրջ: ՊՍԺ-ի հետ բանակցություններն ընթանում են, իսկ տրանսֆերը ժամանակի հարց է:

Հիշեցնենք, որ տեղեկություններ կային այն մասին, որ ՊՍԺ-ն 27-ամյա բրազիլացուն բաց կթողնի, եթե «Բարսելոնան» 130-150 միլիոն եվրո վճարի ու Նեյմարի դիմաց 2 ֆուտբոլիստի տա:

armsport.am

Ավելին
Back to top button
Close