ՆորություններՍպորտ

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ Երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 49 կգ քաշային կարգում։

Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալահվերդովին էր։ Հովհաննիսյանի առավելությունը գրանցեցին 5 մրացավարներից 4-ը։
Ոսկի մեդալի համար հունիսի 30-ին կմենամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։
Մինչ այս Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել միայն սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։
Back to top button
Close