Նորություններ

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 30-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Back to top button
Close