ՆորություններՍպորտ

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանի չորրորդ ոչ ոքին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

37-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի՝ չորրորդը Արոնյանի համար այս մրցաշարում։ Չորրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, փոխանցում է sport.news.am-ը:
Արոնյանը 2 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը։ Առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 3,5 միավոր։
Հունիսի 30-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Ավելին
Back to top button
Close