Նորություններ

Էրեբունու ոստիկանները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել տասնյակից ավելի քաղաքացիների

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել եւս չորսը: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button