ՆորություններՍպորտ

Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց երկրորդ Եվրոպական խաղերում։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը պայքարի դուրս եկած Ալեքսանյանը 1/8 եզրափակչում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարավ։

Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եռակի չեմպիոնի հաջորդ մրցակիցն ասվտրիացի Դանիել Գաստլն է։

Այսօր գորգ է դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), որը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը սկսել են երեկ։ Հայաստանի ներկայացուցիչներից Կարապետ Չալյանը (77 կգ) հաղթական գոտեմարտերից հետո այսօր կպայքարի ոսկե մեդալի համար, Կարեն Ասլանյանը (67 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ) պարտվել է մեկնարկում։

Back to top button
Close