Նախկին իշխանությունները քրեական խմբավորումների համար որպես տանիք են եղել. պատգամավոր

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նախարարությունը կառավարությանը կներկայացնի քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագիծը:
Նախագծի վերաբերյալ ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ իսկապես կա դրա անհրաժեշտությունը, որովհետև այս տարիների ընթացքում մենք տեսել ենք քրեական աշխարհի դերակատարումը մեր առօրյայում՝ ինչքանով մեծ է եղել, ինչքանով է որոշ դեպքերում խանգարել մեր հասարակությանը:
Խոսքը քրեական խմբավորումները բացառելու մասին է, իսկ դրանք հնարավորինս պետք է նվազեցվեն:
Պատգամավորի գնահատմամբ՝ քրեական խմբերի ազդեցությունը հասարակության վրա հեղափոխությունից հետո էապես նվազել է, քանի որ նոր իշխանությունները չեն համագործակցում քրեական աշխարհի հետ, բայց նախկին իշխանությունները գոնե ընտրություններից ընտրություն կարիքը ունեցել են այդ խմբավորումների: