ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Սերժ Սարգսյանի կառավարման ամբողջ ժամանակ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 25000 դրամով, մենք ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 13000-ով. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությանը և այն հարցին, թե արդյոք դրանով չի բարձրանում նաև պետական պաշտոնյաների աշխատավարձը, նշեց.

«Պատգամավորի աշխատավարձն այսպիսին է՝ բազային աշխատավարձ անգամ տասը, հիմա այս պարագայում, երբ նվազագույն աշխատավարձը դարձնում ենք 68 հազար դրամ, դա նշանակում է, որ իրական աշխատավարձը պետք է լինի 88 հազար դրամ, որպեսզի հանվի սոցվճար, եկամտահարկ, դրոշմանիշային հարկ, կուտակային գումարը, և վերջնարդյունքում մնա այդ 68 հազար դրամը, այստեղ խնդիր է առաջացել պետական պաշտոնյաների աշխատավարձի բազային չափի փոփոխության առումով: Մենք կարծում ենք, որ այստեղ էլ պիտի փոփոխություն անենք, որպեսզի մեր աշխատավարձը չբարձրանա»:

Պատգամավորի խոսքերով՝ իրենք նպատակ չունեն իրենց աշխատավարձը բարձրացնելու, նպատակ ունեն բարձրացնելու նվազագույն աշխատավարձը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ պիտի փոխի այս քայլը մարդկանց կյանքում, պատգամավորն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ամբողջ կառավարման ժամանակ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 25 հազար դրամով, իրենք ընդամենը մեկ տարվա ընթացքում բարձրացնում են 13000-ով:

Գևորգ Պապոյանի խոսքերով՝ նույնիսկ մեկ լումա նվազագույն աշխատավարձի բարձրացմանը կողմ են լինելու:

Back to top button
Close