Նորություններ
Արարատ Միրզոյանը տեղեկություններ չունի՝ Սասուն Միքայելյանը կդնի՞ իր մանդատը, թե՞ ոչ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկություններ չունի՝ Սասուն Միքայելյանն արդյոք պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, թե՞ ոչ:
Միրզոյանը մասնավորապես ասաց.
«Դուք լուր եք գցում, գրում՝ ըստ ձեր աղբյուրների, հետո գալիս մեկնաբանություն եք ուզում, թե Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել մանդատը, ես այդպիսի տեղեկություն չունեմ»:
Միրզոյանը հերքեց նաեւ տեղեկությունն այն մասին, որ իր եւ Սասուն Միքայելյանի միջեւ հակասություններ կան:
«Չկա նման բան, Սասուն Միքայելյանի եւ իմ միջեւ չկա որեւէ հակասություն: Չեմ պատրաստվում որեւէ ձեւով լղոզել, ակնհայտ է, որ չի գալիս պարոն Միքայելյանը նիստերի, բախում եղել է, թե ոչ, պատրաստվում է մանդատը դնել, թե ոչ՝ զրո տեղեկություն»: