Նորություններ

ՏՄՊՊՀ-ի անդամի թեկնածուն դեմ չէ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ գոյությանը

Հայաստանի Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկում է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։ Սկզբում ԱԺ-ում ներկայացվեց վերջինիս կենսագրությունը, որից հետո պատգամվորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրան:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրեց, թե Էդգար Ճաղարյանը ի՞նչ է մտածում գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեցնելու մասին:

ՏՄՊՊՀ-ի անդամի թեկնածուն նշեց, որ ինքն անձամբ դեմ չէ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների գոյությանը ՀՀ-ու՝ այն մակնաբանելով հետեւյալ կերպ. «Մարդ այդ գործում հաջողել է, շահույթ քիչ է ակնկալում և արդյունքում դարձել է գերիշխող։ Բայց հենց գերիշխող տնտեսվարողները պետք է ՏՄՊՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն, որ որևիցե վայրկյան չփորձեն չարաշահել իրենց դիրքը: Անբարեխիղճ բոլոր դրսևորումները պետք է բացառենք՝ համագործակցելով այլ կառույցների հետ, օգտագործելով ՏՄՊՊՀ-ի ողջ գործիքակազմը՝ պետք է պայքարենք անբարեխիղճ դրսևորումների դեմ»:

 

Back to top button
Close