ՆորություններՔո ձայնը

Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ Կառավարությունը. Դանիել Իոաննիսյանը դիմում է ԱԺ պատգամավորներին

Ազգային Ժողովի սիրելի պատգամավորներ,

1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ Կառավարությունը: Երբ դուք գրում եք «կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:

2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, և քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը և ուստի կառավարության կարծիքի վրա հիմնվելով մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:

3. Լավ կանեիք ձեր ՖԲ էջերը իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն օգտագործեիք կոնկրետ երևույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար: Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը:

Back to top button