Նորություններ

Դավիթ Հարությունյանը՝ Քոչարյանի դատական գործի մասին. «Այս գործում ճգնաժամ չի լինի».Aravot.am

Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին, հիշեցնելով, որ Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ դատավոր Դանիելյանը նիստին իրենց առարկությունները չի լսել:

«Ցանկացած անձի պարագայում, երբ մեղադրյալը, պաշտպանվող կողմը զրկվում է խոսքի իրավունքից՝ արդարադատությունը դառնում է զրո: Էական չէ՝ Քոչարյանն է, թե որեւէ այլ քաղաքացի: Այնպես որ, դարձնել դատական համակարգը եւ  արդարադատության իրականացումը զավեշտ, ես կարծում եմ, դա լրջագույն վնաս է մեր երկրին»,-պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Վերաքննիչ դատարանի դատավորի որոշումը՝ Քոչարյանին կրկին կալանավորելու մասին,  ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, քանի որ սպասվում էր ՍԴ-ի որոշումը, մինչդեռ դատավորը ՍԴ-ից, այսպես ասած՝ գործը հետ է կանչել, այսինքն՝ բեկանել է ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ուղարկել դատարան՝ նոր քննության, արդյո՞ք ճգնաժամ կլինի, Հարությունյանը պատասխանեց.

«Այդպիսի հարցերում երբեւէ ճգնաժամ չի լինում, միշտ կան լուծումներ, այդ ամենը սկզբունքորեն նախատեսված է թե մեր սահմանադրական օրենքներով, թե ՝ Սահմանադրությամբ: Այս առումով մտահոգվելու լուրջ խնդիր չկա»:

Ավելին
Back to top button
Close