Նորություններ

«Մինչև 28 հազար դրամի բարձրացումը նույնպես հնարավոր է առանց բյուջետային մեծ կորուստների». Վարազդատ Կարապետյան

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա և կկազմի 68.000 դրամ։ Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրն առաջարկեց նվազագույն աշխատավարձի չափը սահմանել ավելի շատ (նվազագույն աշխատավարձի չափը սահմանել ոչ թե 63, այլ 68 հազար դրամ), քան առաջարկում էին օրինագծի հեղինակ պատգամավորները: Գործադիրը հավանություն տվեց օրինագծին, որը վերջնական ընդունման համար կներկայացվի ԱԺ։

ԳԱԼԱ-ն զրուցել է օրինագծի հեղինակ պատգամավորներից Վարազդատ Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ մինչև 28 հազար դրամի բարձրացումը նույնպես հնարավոր է առանց բյուջետային մեծ կորուստների:

«Սոցապ նախարարությունն ուներ   վերլուծություն տարբեր սցենարներով, և այդ վերլուծությունը   ցույց է տալիս, որ  մինչև 28 հազար դրամի բարձրացումը նույնպես հնարավոր է առանց բյուջետային մեծ կորուստների, և այսօր կառավարությունը հավանություն տվեց այս տարբերակին»:

Վարազդատ Կարապետյանի խոսքերով՝ այս օրինագիծը չի ազդի այն բազային աշխատավարձի վրա, որի հիման վրա հաշվարկվում է պետական համակարգերում աշխատող բոլոր մարդկանց աշխատավարձերը:

«Դա մոտավորապես 66200 դրամ է, օրինակ մարզպետի աշխատավարձը դրա տասնապատիկն է: Այս թվի վրա մենք այնպես կփոխենք կարգավորումները, որ ազդեցություն չի լինի, այսինքն պետական համակարգում աշխատող  մնացած  մարդկանց աշխատավարձի վրա ազդեցություն չի ունենա: Ազդեցությունը կլինի մոտավորապես 35 հազար  մարդու վրա, ովքեր պետական համակարգում են աշխատում և ստանում են նվազագույն աշխատավարձ, և մոտավորապես 45 հազար մարդ, ովքեր աշխատում եմ մասնավոր հատվածում»:

Պատգամավորի կարծիքով՝ 68 հազարի պայմաններում մենք գործարարների կողմից նույնպես առողջ վերաբերմունք կտեսնենք, և չի լինի ուղղակի մոլորեցնելու տարբերակ:

Վարազդատ Կարապետյանը, անդրադառնալով նաև  մարզպետների և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպմանը, նշեց, որ հանդիպման ընթացքում մարզպետների հրաժարականների հարցեր չեն քննարկել: Կարապետյանի դիտարկմամբ՝ մարզպետներին հրավիրել էին` պատգամավորների հետ աշխատանքի արդյունավետ մեխանիզմների քննարկման համար:

Back to top button
Close