Նորություններ

Առեղծվածային դեպք Երևանում. «Կալիֆորնիա» հյուրանոցից ձախ ձեռքի նախաբազկի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 49–ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով:Ժամը 18:00-ի սահմաններում Արմենիա բժշկակսն կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 24-րդ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արթուր Շ.-ն է, ով, ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բեկնազարյան փողոցում գտնվող «Կալիֆորնիա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից:

Ոստիկանությունը պարզում է՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ դեպք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close