Նորություններ

Արդարադատության նախարարությունը ֆեյսբուքում պաշտոնական էջ է բացել

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կարևորելով «Facebook» սոցիալական հարթակի միջոցով քաղաքացիների կողմից Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում բարձրաձայնած խնդիրների մասին տեղեկացված լինելը, ինչպես նաև ժամանակի սղությամբ պայմանավորված իր  անձնական էջին ուղղված նամակներին արձագանքելու հնարավորության բացակայությունը՝ որոշել է ունենալ պաշտոնական էջ՝ https://cutt.ly/fhH4wZ :

Այսուհետ, սոցիալական այս հարթակի միջոցով ոչ միայն քաղաքացիները տեղեկացված կլինեն նախարարի աշխատանքային առօրյայից, այլև Ռուստամ Բադասյանը հնարավորություն կունենա տեղեկանալ Արդարադատության նախարարությանն առնչվող խնդիրներից ու դրանց հնարավորինս արագ ու արդյունավետ լուծում առաջարկել:

Հավելենք նաև, որ Նախարարության իրավասությանն առնչվող հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին. վստահեցնում ենք՝ դրանց պատշաճ ընթացք կտրվի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Back to top button
Close