Նորություններ

Խարդախ տաքսիստներ․ «Զվարթնոցի» ոստիկանների նոր բացահայտումը

Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց:
1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը:

Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են:
Հանգամանքները պարզվում են:

Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close