Նորություններ

Լոռու մարզում որոշ համայնքապետեր խոչընդոտում են ներդրողներին. մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Լոռիում դեռ համայնքապետերի մեծ մասը մտածում և գործում է հին մեխանիզմով և հին տրամաբանությամբ: Նա հայտարարեց նաև, որ մարզում ներդրողների թվի պակասը կարող է պայմանավորված լինել հիշյալ համայնքապետերի գործունեությամբ:

«Ներդրողների հետ հարաբերություններում գործելով հին տրամաբանությամբ՝ առաջացնում են որոշակի խոչընդոտներ, և ես՝ որպես մարզպետ, փորձում եմ շփվել ներդրողների հետ»,- հայտարարեց մարզպետը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչ են անում համայնքապետերը՝ կաշա՞ռք են պահանջում, ատկատո՞վ են գործում, Ղուկասյանն ասաց.

«Հող չեն տալիս, տարածք չեն տրամադրում:

Կոնկրետ համայնքապետերի անուն չեմ կարող տալ, բայց նրանց մեջ կան այդպիսիք»:

Back to top button
Close