Նորություններ

ՀՀ կառավարությունը քննարկում է նվազագույն աշխատավարձը 23,6 տոկոսով բարձրացնելու հարցը

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Քննարկվող նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ընդունված նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել շուրջ 13-14 հազար դրամով, այսինքն՝ ներկայում ընդունված 55 հազար դրամ աշխատավարձը հասցնել 68 հազար դրամի:

«Այս բարձրացումը 23,6 տոկոսով բավականին լուրջ բարձրացում է, և պետք է ուշադիր լինենք, որ չլինեն օրենքում սողանցքեր, և որ մասնավոր սեկտորում ևս աշխատավարձը բարձրանա, իսկ պետական համակարգում, անշուշտ, օրենքը կպահպանվի»,- հայտարարեց վարչապետը:

Նախագիծն ընդունվեց և ուղարկվեց ՀՀ ԱԺ՝ քննարկելու համար:

Back to top button