Նորություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 71-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի A 562 TX 15 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 71-ամյա Լ. Մ-ն, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close