Նորություններ

Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը

Հնդկաստանի 30–ամյա քաղաքացին վիճել է 24–ամյա համերկրացու հետ. դանակ է «գործի դրվել»։

Երեկ Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա մի տղամարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ակնհայտորեն ծեծի ենթարկված է եղել, քանի որ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հայտնաբերվել։

Հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ վնասվածք ունեցող Հնդկաստանի ևս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։

armeniasputnik.am

Back to top button
Close