ՄիջազգայինՆորություններ

«Վրաստանի» փոխարեն կարող ենք գրել «Հյուսիսային Կորեա». Ուդումաշվիլի

Տոտալ բռնապետություն է հաստատվել, վաղվանից կարելի է հանել «Վրաստան» ցուցանակն ու կախել «Հյուսիսային Կորեա», — ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին՝ Խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում: 

«Խորհրդարանում աննախադեպ պրոցես է, ու ոչ այն պատճառով, որ Մելիային զրկում են անձեռնմխելիությունից, այստեղ հարցը Մելիան չէ, այլ երկրի ապագան. եթե Մելիային ձերբակալեն, հետո ուրիշների մոտ կգան, ովքեր այլ կարծիք ունեն, ու չեն կիսում իշխանության հայացքները: Ու բոլորը կհայտնվեն բանտում», — ասել է Ուդումաշվիլին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Նիկա Մելիային Խորհրդարանն այսօր զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ցույցի առաջին օրը խմբակային անկագություններն առաջնորդելու համար՝ Վրաստանի ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին և 2րդ մասերով:

aliq.ge

Back to top button
Close