ՄիջազգայինՆորություններ

Նովոսիբիրսկի կենտրոնում հայերի պարզաբանումները. մեքենայի միջից գնդակահարել են ավտոբուսի կանգառում կանգնած գրավատան աշխատակցին

Նովոսիբիրսկում նախօրեին «Красный проспект» մետրոյի հարևանությամբ սպանվել է տղամարդ: Կրակոցն իրականացվել է հայկական համարանիշներով գորշ գույնի Nissan- ի միջից: Այժմ քաղաքում նրանց հայտնաբերելու աշխատանքներ են իրականացվում:

Ըստ «КП-Новосибирск»-ի, զոհվածը պարզվել է ազգությամբ եզդի գրավատան տերն էր, ինչը և կարող էր հանդիսանալ կոնֆլիկտի պատճառ: Հիշեցնենք, որ եզդի է եղել նաև 2013 թվականին զոհված քրեական «պատրիարք» Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), ինչպես նաև հայտնի «օրենքով գող» Զաքարի Քալաշովը (Շակրո Մոլոդոյ): Միևնույն ժամանակ, «ՄԿ» -ն հաղորդում է, որ գնդակահարվածը հայ էր՝ ոմն 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը:

Նա կանգնած էր Գոգոլի փողոցի թիվ 1 տան հարևանությամբ ավտոբուսի կանգառում, երբ նրա մոտ արգելակելով կանգնել է մարդատար մեքենան, այդ իսկ վայրկյանին լսվել են կրակոցների ձայներ: Ավելի ուշ դեպքի վայրում ուժայինները հայտնաբերել են 10 փամփուշտ: Ժամանած շտապ օգնությունը տղամարդուն հասցրել է հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել՝  նա ստացել էր բազմաթիվ վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, վնասվել էր սիրտը, փամփուշտները դիպել էին նաև սրտին, գլխին և որովայնի շրջանին:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ 105 հոդվածի 1-ին մասով: Անցկացվում է քննություն: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները, քրեաբանները և ոստիկանության աշխատակիցները, «КП-Новосибирск»-ին հայտնել են Նովոսիբիրսկի մարզի քննչական կոմիտեում:

Ըստ պարբերականի աղբյուրի տվյալների, միջադեպը կարելի է համարել որպես «լենինսկիների» և «պերվոմայսկիների» միջև պարզաբանումների արդյունք:
Նովոսիբիրսկում նախկինում արդեն եղել է եզդիների հետ կապված աղմկահարույց քրեական պատմություն: 2011 թ-ին հանցագործների զոհ էր դարձել գործարար Քյարամ Ալոյանը, որին նույնպես գնդակահարել էին:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close