Նորություններ

Խուլիգանություն Օշական գյուղում․ փախուստի դիմած տղամարդուն ոստիկանները բռնել են

Հունիսի 25-ին՝ ժամը 20․35-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում մի տղամարդ իր բեռնատար «Գազելով» փակել է գյուղի փողոցներից մեկը, կանգնել մեքենայի վրա և երկաթե ձողով հարվածում է տրանսպորտային միջոցի տարբեր մասերին, բնակիչների ներկայությամբ տալիս է սեռական բնույթի հայհոյանքներ։

Նման վարքագիծ դրսևորելով՝ մեքենայի երկաթե ամբարձիչը և մետաղյա ձողը նետել է ոստիկանների ուղղությամբ ու ցատկել հարևանությամբ գտնվող տան խորդանոցի տանիքին՝ փորձելով փախչել, բայց տեղում ծառայություն իրականացրած ոստիկանները նրան բռնել ու բերման են ենթարկել Աշտարակի բաժին։
Օշականում ապրող 31-ամյա տղամարդը օրերս իրականացված ուժեղացված ծառայությունների ընթացքում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել մեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու համար։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close