ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գիտնականները պարզել են ծերացման վրա ազդող գործոնները

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են իմունային համակարգի ծերացման վրա ազդող գործոնները:

Lenta.ru –ն՝ հղում կատարելով MedicalXpress- ին, հաղորդում է, որ պարզվել է, որ սպեցիֆիկ սպիտակուցների արտադրության նվազումը խաթարում է տիմուսի (օրգան է, որտեղ տեղի է ունենում  T-լիմֆոցիտների  հասունացումը, տարբերակումն  ու իմունաբանական «ուսուցումը») կազմում եղած ցողունային բջիջների ֆունկցիաները:

Նշվում է, որ տիմուսը (ուրցագեղձը) առավել պրոդուկտիվ է լինում ծնվելուց անմիջապես հետո և արտադրում է լիմֆոցիտների ամբողջ բազմազանությունը, սակայն տարիքի հետ այն դառնում է ավելի քիչ արդյունավետ: Տարեց մարդկանց մոտ այս օրգանի դիսֆունկցիան հանգեցնում է իմունային համակարգի աշխատանքի արդյունավետության նվազմանը, ըստ այդմ մեծանում է վարակների հանդեպ զգայունությունը և քաղցկեղի զարգացումը:

Պարզվել է, որ թիմուսի վիճակի վատթարացման հետևում կանգնած են էպիթելիայի ցողունային բջիջների աճի և տարանջատման գործոնները: Հետազոտողները պարզել են, որ տարեցների մոտ ցածր է BMP4 ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի, ինչպես նաև ակտիվինի սպիտակուցային համալիրի արտադրությունը: Արդյունքում, տիմուսային գեղձի մեջ առաջանում է հասուն էպիթելային բջիջների կորուստ և նվազում է T-լիմֆոցիտների արտադրությունը:

Հետազոտողների կարծիքով, աշխատանքի արդյունքները կօգնեն զարգացնել տիմուսի ժամանակավոր բարելավման ռազմավարությունը և T-բջիջների բազմազանության համալրումը:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close