ՆորություններՔո ձայնը

«Նվազեցնելով երթևեկության արագությունը՝ չենք լուծելու երթևեկության մասնակիցների անվտանգությունը»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ քննարկվում է Երևան քաղաքում երթևեկությունը 60 կմ/ժամ արագությունից 50 կմ/ժամ արագության իջեցնելու հնարավորության հարցը:

Նորայր Նորիկյան

Չգիտեմ, թե ինչ հաշվարկների հիման վրա է քաղաքապետը հանգել նման հետևության, բայց որ Երևան քաղաքի երթևեկությունը գտնվում է խայտառակ վիճակում, իսկ ամենօրյա խցանումներն ուղղակիորեն սպառնում են յուրաքանչյուրիս առղջությանը, դրանում չեմ կասկածում:

Ճիշտ հակառակը, իմ խորին համոզմամբ, Երևան քաղաքում խցանումների հիմնական պատճառներից մեկն էլ որոշակի վայրերում ակնհայտ դանդաղ երթևեկությունն է:
Մարդը մտել է երթևեկության երրորդ գոտի և հավեսով մինչև 20 կամ 30 արագությամբ գնում է…

Նվազեցնելով երթևեկության արագությունը՝ չենք լուծելու երթևեկության մասնակիցների անվտանգությունը:

Բազմիցս նշել եմ, որ մենք չունենք երթևեկության մշակույթ, մեր վարորդներից շատերը չեն տիրապետում երթևեկության կանոններին, ինչն իր բացասական հետևանքն է ունենում ընդհանուր երթևեկության վրա, իսկ հետիոտների մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Այստեղ կոշտ վարչարարություն է պետք իրականացնել, բայց այս խնդիրները լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է կառուցել համապատասխան անցումներ, կարգի բերել ճանապարհները, գծանշումները և ամենակարևորը՝ մարդկանց մտածողության մեջ ձևավորել երթևեկության մշակույթ»։

Back to top button
Close