ՆորություններՔո ձայնը
«Արցախի իշխանությունները կարևորում են անվտանգության խորհուրդը. տարոսը մեզ». Սուրեն Սարգսյան

Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախի իշխանությունները կարևորում են անվտանգության խորհուրդը: Դրա համար էլ լուրջ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են նշանակում ԱԽ քարտուղար: Գնահատում են կառույցն ու ղեկավարի մասնագիտական գիտելիքները` պարտադիր զինվորական լինելու հանգամանքը: Տարոսը մեզ»:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:
Այդ պաշտոնից Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով ազատվել էր Վիտալի Բալասանյանը: