ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Եթե երկրում օրենք և օրինականություն չլիներ, Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան մենք չէինք կարող ունենալ». պատգամավոր

«Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այս երկրում օրենք և օրինականություն չկա, պետք է ուղղակի հետհայացք նետենք ու տեսնենք՝ ինչ օրենք-օրինականություն է եղել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, և փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն՝ անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, թե այս երկրում ոչ օրենք կա, ոչ օրինականություն:

Պատգամավորի խոսքերով՝ ՀՀ-ում սկսած 2018 թվականից օրենք և իրավունք կա, գոյություն ունի օրենքի գերակայություն:

Հարցին, թե եթե Քոչարյանի գործով դատավորը դիմում է ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար, արդյոք սա կարող է նշանակել, որ դատավորի վրա ուղղակի ճնշումներ են եղել, Դավոյանն արձագանքեց, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ տարբեր տեսակի սպառնալիքներ է հնչեցրել դատարանում դատավորի հասցեին, և դատավորը կարող է պահանջել իր անվտանգության երաշխիքներ:

Back to top button