ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի… գործը հանձնված է արդարադատությանը, որն էլ իր գործը կանի». Անի Սամսոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում, և հավելեց, որ այս գործն իրենց համար զուտ իրավական գործընթաց է:

«Մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի։ Այդ գործը հանձնված է արդարադատությանը, որն էլ իր գործը կանի»։

Պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն՝ կողմերն իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները:

«Հավասար պայմաններում են գտնվում և՛ դատախազությունը, և՛ մեղադրող կողմը: Սովորական դատավարական գործընթաց է, ու իմ կարծիքով՝ այլ դատավարություններից որևէ բանով չպետք է տարբերվի, այսինքն՝ նույն ընթացակարգերը՝ իրավական, պետք է պահպանվեն, և ինձ թվում է՝ այդ ամենը ընդհանուր առմամբ տեղի է ունենում:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը և այն հարցին, թե այժմ ով է համարվում ՍԴ նախագահ, Անի Սամսոնյանը շեշտեց, որ Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, և ցանկացած անհատական մեկնաբանություն՝ սահմանադրական նորմերի վերաբերյալ, իրենց համար անընդունելի է:

«Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը, մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորն էլ ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

Back to top button