Փրկարարները սահմանազատել են տարածքը

Հունիսի 25-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 33 շենքից ապակե կտորներ են թափվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նախկին «Հայէլեկտրո» գործարանի 2 պատուհանի ապակիները կոտրվել և ընկել են ցած, վնասել են ներքևում կայանած «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Հունիսի 25-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է և մասնակի փակել ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
***
Հունիսի 25-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտակայքում՝ այգում, ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը: