ՄիջազգայինՆորություններ

Վախթանգ Կիկաբիձեն պատասխանել է իր մահվան մասին լուրերին

Սովետական և վրացական դերասան, երգիչ և կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն երեքշաբթի օրը հերքել է նախօրեին Վրաստանում տարածված  իր մահվան մասին լուրերը:

«Ինչպես ասել է մեծն Մարկ Թվենը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են», — գրել է Կիկաբիձեն Facebook- ում:

Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները երեքշաբթի օրը, նախօրեին սոցիալական ցանցերում տարածվել է 80-ամյա վրացի դերասանի մահվան մասին տեղեկությունը:

ԶԼՄ-ները նշել են, որ այդ ֆեյքին հավատացել են նույնիսկ Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմության հանրահավաքի մասնակիցները: Նրանք ամբիոնից ցավակցություն են հայտնել դերասանի հարազատներին: Հաղորդվել է, որ ավելի ուշ հանրահավաքում  ներողություն են խնդրել և ասել, որ տեղեկատվությունը պարզվել է կեղծ էր:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close