Նորություններ

Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»

Ռուսաստանի արդյունաբերության  և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։

«Ռուս-թուրքական համագործակցությունը ռազմատեխնիկական  ոլորտում դրական  ուղղությամբ է շարժվում։ Ծրագրերի իրականացման համար աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է ռուս պաշտոնյան, հավելելով, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր վճռորոշ դիրքորոշումը S-400-ների հարցում։

Հիշեցնենք, որ չնայած ամերիկյան ճնշումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել էր, որ Թուրքիան այդ համակարգերը ստանալու է հուլիս ամսվա առաջին կեսին։ 

ermenihaber.am

Back to top button