Նորություններ

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեն Ազիզյանի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շասմշյանը, Ն. Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ:

Նշված հասցե է մեկնել ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ազիզյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Ավելին
Back to top button