ՆորություններՏնտեսականՔո ձայնը

Ամսական աճի տեմպը նվազել է. ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվար-հունիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ՝ էլի 7.3% է։

Հիշեցնեմ՝ 2019-ի հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։ Նրան, ով նման բան կապացուցի՝ խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»:

Ավելին
Back to top button