ՄիջազգայինՆորություններ

Ինչքա՞ն կպահպանվի Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը

Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Նրա կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսաֆոբիայի ռիտորիկան: Նրա խոսքով վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա:

Հիշեցնենք՝ Վրաստանում զարգացած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։

Aliq.ge

 

Ավելին
Back to top button