ՆորություններՔո ձայնը

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ․ դրաման Ստրասբուրգի խորհրդարանում շարունակվելու է

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։
118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել։
Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել եւ, կարծում եմ, դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։
Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»։

Ավելին
Back to top button
Close