ՆորություններՔո ձայնը

Ամեն ինչ պետք է անել՝ թույլ չտալու համար, որ Նիկոլի իշխանության այլընտրանքը դառնան նրանք, ովքեր Հայաստանը հասցրել են այս վիճակին. Նորայր Նորիկյան

ՀՀ փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցի բուն փաստը, հարցազրույցի բովանդակությունը, ասելիքի ենթատեքստը, քաղաքական հավակնություններն ու դրանց վերաբերյալ բացահայտ ակնարկներն ուղղակի հետևանք են դատաիրավական համակարգի անփառունակ գործունեության և այդ գործունեության նկատմամբ իշխանության դրսևորած լոյալ վարքագծի…
Մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս չեն եկել, Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին իշխանությունից չեն հեռացրել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը դառնա իշխանության այլընտրանք և հավակնի դառնալու «Կոնսենսուս մինուս մեկ» առանցքի ճարտարապետը:
Լա՛վ, քանի՞ անգամ կարելի էր ասել, որ չէր կարելի թույլ տալ այս մարդուց քաղաքական հալածյալ սարքել և այնպիսի պատուհան ստեղծել, որ այսօր նրա խոսքը թեկուզ նվազ կշիռ ունենար քաղաքական դաշտում:
Ամեն ինչ պետք է անել՝ թույլ չտալու համար, որ Նիկոլի իշխանության այլընտրանքը դառնան նրանք, ովքեր Հայաստանը հասցրել են այս վիճակին:
Բայց այնպիսի զգացողություն է, որ որոշ մարդիկ չեն ուզում հավատալ, որ հատակին հայտնվում են առաստաղից… Սթափվե՛ք, տղե՛րք…»։

 

 

Ավելին
Back to top button
Close